Աշխարհ

Ռուսական նահանջից հետո սահմռկեցուցիչ տեսարաններ են Բուչայի փողոցներում

Ռուսական նահանջից հետո սահմռկեցուցիչ տեսարաններ են Բուչայի փողոցներում

Lragir.am-ը գրում է․ Համաշխարհային մամուլը եւ իրավապաշտպան կազմակերպությունները լուսանկարներ եւ վկայություններ են հրապարակում Կիեւի հյուսիս-արեւելյան Բուչա քաղաքից, որը երեկ ուկրաինական բանակն ազատագրել է ռուսներից։

Պատկերներն ու վկայություններն իսկապես սահմռկեցուցիչ են։ Human Rights Watch-ը հայտարարել է, որ ռազմական հանցագործությունների ապացույցներ է հավաքել։ Բուչայի փողոցներում տասնյակ դիակներ են հայտնաբերվել, որոնց ենթադրաբար գնդակահարել են ռուս զինվորականները հեռանալուց առաջ։

bucha ukraina

Քաղաքում ընդհանուր առմամբ 300 խաղաղ բնակիչ է սպանվել, որոնց հուղարկավորել են եղբայրական գերեզմաններում։

Նման իրավիճակի մասին է հաղորդվում նաեւ այլ քաղաքներում, որոնք հայտնվել են ռուսական օկուպացիայի տակ։ 

ukraine bucha
Կիսվել էջում