Մամուլ

Ռուսական համարանիշներով Lada-ն «Արքայաձոր»-ի մոտ բախվել է КамАЗ-ին, ապա մխրճվել ցեմենտ տեղափոխող Scania բեռնատարի մեջ

Ռուսական համարանիշներով Lada-ն «Արքայաձոր»-ի մոտ բախվել է КамАЗ-ին, ապա մխրճվել ցեմենտ տեղափոխող Scania բեռնատարի մեջ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են ВАЗ 21099, КамАЗ և ցեմենտ տեղափոխող Scania մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Բազիկյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ВАЗ 21099-ը մեծ արագությամբ նախ բախվել է КамАЗ-ին, այնուհետև մխրճվել է ցեմենտավոզի մեջ:

Կիսվել նյութով