ԱշխարհՏեսանյութ

Ռուսական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 63 մարդ (Տեսանյութ)

Բելգորոդում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 63 մարդ:

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ՌԴ Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումը։

Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Բելգորոդի շրջանում կործանվել է Իլ-76 ինքնաթիռ։

Նշվում է, որ Իլ-76-ում եղել է ուկրաինական զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել են Բելգորոդի շրջան՝ փոխանակման նպատակով, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։

Ուկրաինայի զինված ուժերում «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները հաստատել են ինքնաթիռի կործանման փաստը։ Գլխավոր շտաբում հրատարակության աղբյուրների համաձայն՝ Իլ-76-ը ոչ թե գերիներ, այլ հրթիռներ էր տեղափոխում С-300 զենիթահրթիռային համակարգերի համար։

Ինքնաթիռի ընկնելու տեսանյութը ստորև

Կիսվել էջում