Մամուլ

«Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար

«Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար

«Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրել են վարչապետի մամուլի ծառայությունից.

«Միխայիլ Լևոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը:

Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից:

Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա», ասվում է հաղորդագրության մեջ:

Լեոնտեւի ելույթը Կոմսոմոլսկայա պրավդայի ռադիոյով տեղի ունեցավ Երեւանում ծավալված դրամատիկ իրադարձությունների ժամանակ: Նա ասել էր, որ Հայաստանն առանց Ռուսաստանի գոյություն չէր ունենա, որ Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի համար, որի պատճառով չեն կարողանում լիարժեք հարաբերություներ հաստատել եղբայրական ադրբեջանցի ժողովրդի հետ, եւ այլն:

Այն մեծ աղմուկ հանեց, Կրեմլը հանդես եկավ հաղորդագրությամբ, որ դա մասնավոր կարծիք է եւ չի արտահայտում պաշտոնական դիրքորոշումը:

Կիսվել նյութով