Մամուլ

Ռոբերտ Քոչարյանը ռևանշ կանի՞ Արցախում, եթե իշխանության գա. նա պատասխանել է այս հարցին

Ռոբերտ Քոչարյանը ռևանշ կանի՞ Արցախում, եթե իշխանության գա. նա պատասխանել է այս հարցին

Հայաստանի երկրորդ նախագահը Պոզների հետ զրույցում խոսել է ԼՂ տարածքային խնդիրների ու բանակցային գործընթացի մասին, գրում է Սպուտնիկ Արմենիան:

Ամեն ինչ կորած չէ, բանակցային գործընթացում դեռ հնարավորություն կա քննարկելու նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը: Նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում։

«Բոլոր տարածքների մասին ես հաստատապես չէի խոսի։ Ես կարծում եմ, որ դա շատ բարդ գործընթաց է՝ ինչ կարգավիճակով և այլն: Բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի հեռանկար կա»,- ասել է նա:

pozner kocharyan

Խոսելով իշխանության գալու դեպքում ռևանշի հնարավորության մասին՝ Քոչարյանը նշել է, որ հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած սթափ մտածող մարդու մտքով չի կարող անցնել ռևանշի գաղափարը:

«Բայց շատ անարդար աշխարհը չի կարող երկար և հավերժ լինել: Այդ պատճառով իրավիճակը պետք է դիտարկել այն տեսակետից, թե որքանով ենք մենք ուզում վերջ դնել հակամարտությանը և գտնել այնպիսի լուծում, որը կլինի արդար»,- ասել է Քոչարյանը:

Կիսվել էջում