Աշխարհ

ՌԴ պատգամավորի դին հայտնաբերվել է Մոսկվայի առանձնատան նկուղում

ՌԴ պատգամավորի դին հայտնաբերվել է Մոսկվայի առանձնատան նկուղում

Ռուսաստանի Դաշնությունում պատգամավոր է սպանվել: «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից 58-ամյա պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին հայտնաբերվել է Նոր Մոսկվայի առանձնատան նկուղում՝ բռնի մահվան նախանշաններով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Կոլոդիչ ընտանիքի վրա հարձակում գործելու կասկածանքով արդեն բերման է ենթարկվել առանձնատան 39-ամյա բանվորը։ Առաջիկայում պատրաստվում են նրան մեղադրանք առաջադրել, գրում է «112» տելեգրամ-ալիքը։

Հայտնի է, որ տղամարդը նրանց օգնել է այգեգործական աշխատանքներում:

Իրավապահները հայտնաբերել են նաև Կոլոդիչի 55-ամյա կնոջը՝ անգիտակից վիճակում։ Կինը հոսպիտալացվել է դանակի բազմաթիվ վնասվածքներով։

Կիսվել էջում