Մամուլ

Ռազբորկան շարունակվում է․ սպասենք, թե Քոչարյանն ինչ կարձագանքի Սերժ Սարգսյանին

Ռազբորկան շարունակվում է․ սպասենք, թե Քոչարյանն ինչ կարձագանքի Սերժ Սարգսյանին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սերժ Սարգսյանի հարցազրույցում նկատելի է նաև հեռակա բանավեճը Ռոբերտ Քոչարյանի հետ այն թեմայով, որ այս ամենը չէր լինի, եթե Սերժ Սարգսյանը իշխանությունը փոխանցեր Կարեն Կարապետյանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Սերժ Սարգսյանն արդարանում է, որ հենց այդպես էլ վարվել է՝ իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ով մինչ իր հրաժարականը փոխվարչապետ էր, իսկ հետո՝ վարչապետի պաշտոնակատար, սակայն իշխանությունը պահել չի կարողացել ոչ միայն ինքը, այլ նաև Կարեն Կարապետյանը։

Սերժ Սարգսյանի այս իքնաարդարացումներից ինչ-որ թեթև «քամի է փչում», որ Հայաստանից դուրս են իրեն «մեղադրյալ» ներկայացրել, իրեն ներկայացնելով որպես այս ամենի ոչ պակաս «մեղավոր»․․․ Ու վերհիշելով Ռ․Քոչարյանի մոսկովյան այցերը, հանդիպումներն այնտեղ հայ միլիարդատերերի հետ, կարծես թե ցույց է տալիս, թե որտեղ են Սերժ Սարգսյանին մեղադրական դատավճիռը կարդացել, դրանից բխող հետևանքներով։

Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան

Ամենազավեշտալին այն է, որ նախկին 17-ի ֆորմատում կային ու կան այնպիսի դեմքեր, օրինակ Զարուհի Փոստանջյանը, որ հենց «դաշնակից» Սերժ Սարգսյանին են մեղադրում նրա մեջ, որ «Նիկոլը Սերժի մարդն է», ասել է թե՝ Զարուհու ասածն այն է, ինչում Քոչարյանն ու քոչարյանականներն էին մեղադրում Սերժ Սարգսյանին «ճամպրուկը սխալ մարդու տալու մեջ»։

Իսկ նման զրույցները Սերժ Սարգսյանի համար առանցքային են, որովհետև Քոչարյանը փորձում է աստիճանաբար դառնալ հակակառավարական դաշինքնի առաջնորդը ու միանձնյա առաջնորդել այն, իսկ եթե դա չստացվի՝ հեռանալ ու առանձնանալ՝ արտաքին աջակցությամբ հանդերձ։

Ահա, հենց դա թույլ չտալու ու հակառավարական դաշինքում իր «փաթեթը» պահելու համար էլ Սերժ Սարգսյանը դիմում է ադարարացման քայլին ու փորձում մեղադրել, որ ժամանակին իր, Քոչարյանի և Մոսկվայի միջև կայացած համաձայնության արդյունքում վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանն ինքը չի կարողացել պահել իշխանությունը և իրեն չէ, որ պետք է մեղադրեն ցուգցվանգի վիճակում իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու մեջ․․․

Ռազբորկան շարունակվում է ու սպասենք, թե Քոչարյանն ինչ կարձագանքի սրան

Կիսվել նյութով