Աշխարհ

Ջո Բայդենն ազգային անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում

Ջո Բայդենն ազգային անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն իր վարչակազմի հետ ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, գրում է NBC-ը։

«Նախագահ Բայդենն այսօր հանդիպում է ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

biden

Հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ ԶՈւ շտաբերի հրամանատարների կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ NBC-ը չի մանրամասնել, թե ինչ առիթով է հրավիրվել արտահերթ հանդիպումը։

Կիսվել նյութով