Աշխարհ

Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ նախագահը հետաքրքրություն հայտնեց կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ` լայն համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հետ կապված:

joe biden

Առաջնորդները պայմանավորվեցին հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել անձնական հանդիպում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը»,-ասված է հայտարարության մեջ։

Կիսվել նյութով