Ազատ խոսք

Պետք էր նախօրոք պատրաստվել, որ վերջին օրով չտանեիք պացիենտներին 15 մլն դոլարանց հյուրանոցում նստացնեիք

Պետք էր նախօրոք պատրաստվել, որ վերջին օրով չտանեիք պացիենտներին 15 մլն դոլարանց հյուրանոցում նստացնեիք

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։

«Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որ ՊԵԿ նախկին նախագահից վերցվել էր` կոռուպցիոն ճանապահով ձեռք բերելու պատճառով դեռ երկար ժամանակ չի վաճառվի:

Արդեն երկու անգամ հյուրանոցի աճուրդը չի կայացել, կորոնովիրուսի կասկածով պացիենտներին հյուրանոցում հոսպիտալացնելուց հետո հյուրանոցը չի վաճառվելու:

Ի դեպ ` հյուրանոցի արժեքը մոտ 15 մլն դոլար է, իսկ կոռուպցիայի դեմ «պայքարի» շրջանակներում 2018թ մինչ օրս պետբյուջե է վերադրձվել 105մլն դոլար, պարգևավճարների չափն էլ միայն 2019թ կազմել է մոտ 35 մլն դոլար( առանց ուժային և իրավապահ մարմիններին տրված պարգևավճարների):

Պետք էր նախօրոք պատրաստվել, որ վերջին օրով չտանեիք պացիենտներին 15 մլն դոլարանց հյուրանոցում նստացնեիք, հյուրանոցի աճուրդն էլ անհասկանալի ժամանակով ձգձգվեր:

Չինացիք մի քանի օրում վիրուսի համար հատուկ հիվանդանոց սարքեցին, ինչ է չունեին հյուրանոց կամ հիվանդանոց, թե ձեր չափ չէին հասկանում?»:

Կիսվել նյութով