Մամուլ

«ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի բոլոր օբյեկտներում»․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին շրջանում ԲՀԿ վերնախավը գրեթե ամեն օր հավաքվում է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ քննարկելու ընթացիկ և քաղաքական հարցեր՝ «սկսած արձակուրդից, մինչև ավագանու առաջիկա ընտրություններ»։ Խոսակցություններ կան, որ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, հետո գրվելու են Վահե Էնֆիաջյանի, Արարատ Զուրաբյանի անունները։ «1-2 օրից մեր ցուցակը կհրապարակենք․ տարբեր կոնֆիգուրացիաներ ենք քննարկում»,- ասաց ԲՀԿ-ական մեր աղբյուրը։ Իսկ ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, տոտալ ստուգումներ են ընթանում, և չի բացառվում, որ առաջիկայում ինչ-ինչ «բացահայտումներ» լինեն․ «Տոտալ ստուգումներ չէի ասի, կասեի՝ շարունակական ստուգումներ, որոնք միշտ էլ եղել են․ գազալցակայանների ստուգումների արդյունքներն արդեն իսկ կան, այս պահին «Մուլտի գրուպի» մի շարք ձեռնարկություններում են ստուգումներ ընթանում»։ ՊԵ՞Կ-ն է ստուգում, թե՞ ԱԱԾ-ն։ «ՊԵԿ-ը»։ Խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանի և իր ընտանիքի անդամների հայտարարագրերն էլ են ստուգում։ «Չունենք նման ինֆորմացիա»։

Նաև լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ Գագիկ Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից, և ինքն ավարտին հասցնի այն, ինչ չկարողացավ անել Սերժ Սարգսյանը։ «Աբսուրդ՝ ոմանց համար ցանկալի երազանք։ Չի կարող նման բան լինել՝ շատ ակտիվ ավագանու ընտրություններին ենք նախապատրաստվում։ Էլ ավելի ակտիվ Ընտրական օրենսգրքի քննարկումներին ենք մասնակցում»։ Նաև լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տանում ընկերոջ՝ թիկնապահ Էդիկ Բաբայանի կալանքը և պատրաստ է վա-բանկ գնալ՝ բացահայտ պայքար սկսել նոր իշխանությունների դեմ։ «Դեռ հետևում ենք գործընթացներին։ Հասկանում ենք, որ այդ կալանքի մեջ քաղաքական «բաղադրիչ» կա»»։

Ավելի մանրամասը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Կիսվել նյութով