Աշխարհ

Պարզվել է Բարսելոնայում մարդկանց վրաերթի ենթարկած միկրոավտոբուսի վարորդի ինքնությունը

Իսպանական լրատվամիջոցները պարզել են, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայի մարդաշատ փողոցներից մեկում հետիոտների ամբոխի մեջ մխրճված և 13 մարդու մահվան պատճառ դարձած Fiat-ի ղեկին եղել է ծնունդով մարոկկացի Յունես Աբույաքուբը:

Ինչպես նշում է BBC-ն՝ ոստիկանությանը հղումով, ահաբեկիչը, ենթադրաբար, ողջ է ու գտնվում է փախուստի մեջ: Աղբյուրը հավելում է, որ ահաբեկչության գլխավոր կասկածյալը 17-ամյա Մուսա Ուքաբիրն է, որը սպանվել է իրավապահների կողմից:

Նշվում է, որ Բարսելոնայում ու կատալոնական այլ քաղաքներում ահաբեկչությունների գործով 4 մարդ է ձերբակալվել:

Կիսվել նյութով