ՄամուլՏեսանյութ

Պատերազմ որ չսկսվի, հանդիպել եմ Փաշինյանին ու առաջարկություն արել. Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Պատերազմ որ չսկսվի, հանդիպել եմ Փաշինյանին ու առաջարկություն արել. Արամ Սարգսյան (Տեսանյութ)

24news.am-ը գրում է․ «Նոյեմբերի 9-ին ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը չի գործում։ Դա նշանակում է, որ կարող է պատերազմ սկսվել։ Որպեսզի դա չսկսվի, ուղիղ հանդիպել եմ Փաշինյանին ու առաջարկություն արել։

Ասել եմ՝ ընկե՛ր, ոչ մի բանին ուղիղ «ոչ» մի ասա։ Այն, ինչը մեզ հարմար չէ, ասա՝ փոքր քայլերով անենք։ Իրենք ասել են՝ մարդիկ գնան-գան, առաջարկել են ամբողջությամբ բացել ապաշրջափակումը, դու էլ ասա՝ համաձայն եմ, բայց որպես առաջին քայլ ասա՝ եկե՛ք սկսենք երկաթգծից ու բեռնափոխադրումներից»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Խոսելով ՀՀ-ի և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին՝ Սարգսյանը նկատել է, որ այն կարող էր պայմանավորված լինել երկրի, պետության ու պետականության հետ կապված խնդիրներով։

aram sargsyan nikol pashinyan

«Իրենք կա՛մ քննարկում են արտաքին քաղաքական, կա՛մ ներքաղաքական խնդիրները։ Կուզեի, որ դրա արդյունքը ոչ թե լիներ այն, որ Նիկոլը պետք է հեռանա, այլ հայտարարեին, որ նա պետք է հեռանա, որպեսզի լուծվեն այս ու այն խնդիրները, որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրված է, դրանից հրաժարվո՞ւմ ենք, թե՝ ոչ։ Երկու դեպքում էլ՝ ի՞նչ կարող է լինել և այլն»,- ընդգծել է նա։

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը տեղեկացրել է, որ պատրաստվում են առանձին մասնակցել դրանց՝ չբացառելով, որ նոր խորհրդարանի ձևավորումից հետո կարող են կոալիցիա կազմել ընտրված իշխանությունների հետ։

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով