Մամուլ

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց պատգամավորը։

Նա նշեց, որ իրեն լավ է զգում, չունի ջերմություն. «Ինքնազգացողությունս լավ է։ Շփում եմ ունեցել 6 օր, երեկ նրա մոտ հաստատվել է դրական։ Դեռ չեմ թեստավորվել, սակայն այսօր կամ վաղը կհանձնեմ թեստ»։

Նշենք, որ այսօր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ խորհրդարանի աշխատակիցներից մեկը կոնտակտավոր է։

Կիսվել նյութով