Մամուլ

Պավլիկ Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի, ցմահ ազատազրկում՝ Սմբատ Բարսեղյանին

Պավլիկ Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի, ցմահ ազատազրկում՝ Սմբատ Բարսեղյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը, որի ընթացքում գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակեց այս քրեական գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։

Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին ազատարկել 9, Գագիկ Եղիազարյանին, էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին` 8 տարի վեց ամիս ժամկետով։ Վարուժան Ավետիսյանին և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել, Արմեն Բիլյանին ազատազրկել 21 տարի ժամկետով։

Սմբատ Բարսեղյանին ազատազրկել ցմահ, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։

Կիսվել նյութով