Մամուլ

Չհիմնավորված լավատեսությամբ և ականջահաճո մի լավ կենաց ես էլ կարող եմ ասել. Արմեն Աշոտյան

Չհիմնավորված լավատեսությամբ և ականջահաճո մի լավ կենաց ես էլ կարող եմ ասել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Լսեցի Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին…

Ուզում եմ ուղիղ ասել. պոպուլիզմը քանդեց այս երկիրը, ավիրեց բոլորիս տները։Հատկապես Արցախյան հարցով պոպուլիզմն այժմ առավել անթույլատրելի է։Չի կարելի է շարունակաբար ընկնել նույն թակարդը, դասեր չքաղել Հայաստանի գործող դավադիր ոհմակի արյունոտ սխալներից։

vitali balasanyan

Մինչեւ Հայաստանում չհեռացվի դավաճան վիժվածքը, չփոխվի բանակցողը, չվերահաստատվեն Ռուսաստանի հետ նոր որակի, արժանապատիվ եւ անկեղծ ռազմավարական հարաբերություններ, Արցախից մնացած հատվածը, Արցախի ապագա կարգավիճակը, էլ չասեմ Արցախի կորսված տարածքները լինելու են ուղղակի վտանգված։

Թե չէ չհիմնավորված լավատեսությամբ եւ ականջահաճո մի լավ կենաց ես էլ կարող եմ ասել»։

Կիսվել նյութով