ՄամուլՏեսանյութ

Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, կտեսնենք ինչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը. Վիտալի Բալասանյան

Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, կտեսնենք ինչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը. Վիտալի Բալասանյան

Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումը:

Հադրութ

«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը:

«Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», – նշել է նա:

Ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:30:

Կիսվել նյութով