Շոու-բիզնեսՏեսանյութ

Չեք հավատա, որ հայ ամենահայտնի երգիչներից մեկը իր կարիերան սկսել է ԱԼՄ-ում «ադամանդ»-ի կոչումով (video)

Կար ժամանակ, երբ չկային Սուպերսթարներն ու x-factor-ները, չկային  ամեն ճաշակի համապատասխան  երաժշտական  տասնյակներն ու փոստարկղերը , մեր միակ ուրախությունը ԱԼՄ-ի ադամենդներն ու զմրուխտներն էին:

Այսօր միայն ծիծաղով ենք հիշում այդ օրերը, երբ հեռուստատեսությամբ ժամերով կարող էին ցույց տալ գյուղի ակումբի քեֆը, կադրում ուտել-խմելը, գովազդել Հեռվաշենի վարսավիրին, ասմունքել ջրվեժից կաթիլ-կաթիլ թափվող  Վահան Տերյանի ֆոնին, ուրախ-զվարթ ստանալ գունավոր թղթից կտրած ադամանդն ու գրկելով Տիգրան Կարապետիչից ստացած արհեստական ծաղիկները իրենց երգիչ համարել:

Բայց արի ու տես, որ մեր այսօրվա ամենահայտնի երգիչներից մեկը իր առաջին քայլերը երգարվեստ արել է ԱԼՄ-ի կապույտ վարագույրի ֆոնին: այո, այո, դուք ճիշտ եք կարդում: Այսօր հիշել էի ԱԼՄ-ի աստղերին ու հին տեսանյութերն էի նայում, երբ տեսա Տիգրան կարապետյանի ձեռմամբ ադամանդ հռչակվող Սևակ Ամրոյանին:

Դե Սևակ ջան, սրանից հետո էլ կասես, որ առաջին քայլերդ Շանթի  «Ժողովրդական երգիչ»նախագծում ես արել: Լավ նայիր,տանը, պահարանում մի տեղ պահած կլինես այդ ադամանդը :)))

Sevak Amroyan

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Կիսվել նյութով