Մամուլ

Չեմ ուզում խաբել․ այս ինֆորմացիան իրավունք ունեմ բացելու․ Արայիկ Հարությունյան

Չեմ ուզում խաբել․ այս ինֆորմացիան իրավունք ունեմ բացելու․ Արայիկ Հարությունյան

«Նորից եմ ասում, որ մենք նախ պիտի հասկանանք՝ առաջնորդվում ենք մեր նպատակներով, թե այլ բաներով։

Մենք պիտի հասկանանք՝ մեզ համար առաջնայինը, օրինակ, գարեջուր ունենալն է, թե՞ մեր իրական նպատակները։ Եթե ասում եմ՝ ձմեռը գազ չի լինելու, հասարակությունը պիտի հասկանա դա, չպիտի ասի՝ ո՞նց, նախագահը էս ինչ ասեց» և այլն։ Այս մասին քիչ առաջ Արցախի Ազգային ժողովում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այո, չպիտի ասեն՝ նախագահը էս ինչ ասեց։ Այո, ես չեմ ուզում խաբել, ժողովուրդ։ Ես այս ինֆորմացիան իրավունք ունեմ բացելու։ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակությանը պառակտի, որպեսզի մարդիկ գան ասեն՝ բա վերջը ի՞նչ է լինելու։ Վերջը լավ է լինելու, ժողովուրդ։

Մեր ինքնորոշման իրավունքի իրացումը կախված է լինելու մեզնից։ Ժամանակին մեզ հետ հաշվի էին նստում, այսօր՝ ոչ։ Այսօր ոչ, որովհետև մենք պատրաստ չենք փաստորեն զրկանքներ կրելու, մենք այսօր զրկանք կրելը համարում ենք կործանարար։

Այդպես չպիտի լինի, ես սա հայտարարում եմ այս դահլիճից»,- հավելեց նա։

Կիսվել էջում