Մամուլ

«Չգիտեմ՝ ոնց այդ հիվանդությունը ձեռք բերեց. պիտի տանեի իբր փրկելու․ Արփի Սիրադեղյան

«Չգիտեմ՝ ոնց այդ հիվանդությունը ձեռք բերեց. պիտի տանեի իբր փրկելու․ Արփի Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարօրինակ լռություն է տիրում տանը։ Էլ չկա փոքրիկ ամպիկը։ Կերակուրը կա, խաղալիքը կա, ինքը չկա։ Շատ բան չուներ երկրի վրա ձագուկը։ Իրեն ու մի քանի օգտվելու պարագա։

Փափուկ, փոքր ու նուրբ հրեշտակը կամ խաղում էր, կամ ուտում, կամ քնած էր։ Մի բուռ ուրախություն էր, որ միայն ժպիտ էր առաջացնում։ Չգիտեմ ոնց այդ հիվանդությունը ձեռք բերեց։ Պիտի տանեի իբր փրկելու։

Արթնացրի կերակրեցի ու չլիներ էտ կերակրելը սկսեց վատանալ։ Մինչեւ հասցրի կլինիկա, որը մեր բակում էր ու որի դուռը չէին բացում, գնաց…Անգամ վերջին պահին հանգիստ չտվեցի, կրծքիս սեղմած վազում էի…

arpi siradeghyan katu

Եթե շուտ բացեին միգուցե մնար, միգուցե` ոչ։ Հինգ րոպեում կորցրեցի։ Մեկ էլ տեսա սեղանին պառկած ամպիկս աչքերը բաց անշնչացած։

Օրը լուռ է, իսկ ես ամենուր նրան եմ տեսնում: Վազում է, պառկում, ծանր շնչում, իսկ ես….Իսկ ես անճարս չէի հասկանում որ շատ վատ է։

Փոքր էր ինքն էլ չէր հասկանում վազվզում էր։ Սենյակս փոխեցի, որ մի քիչ քիչ հուզվեմ վերջին շաբաթվա ամենժամյա խնամքի հիշողությունից։ Մյուս սենյակում իր սիրած կոնֆետն էր գետնին ընկած, որի հետ խաղում էր…

Մի կոնֆետ մնաց իրենից հետո, մի կոնֆետ, շատ բան չուներ երկրի վրա ամպիկը»։

Կիսվել նյութով