Մամուլ

«Ուրեմն ինչ-որ անառակներ շրջանառում են լուրեր, թե իբր ես ուսանողուհու եմ հարվածել»․ Գևորգ Պետրոսյան

«Ուրեմն ինչ-որ անառակներ շրջանառում են լուրեր, թե իբր ես ուսանողուհու եմ հարվածել»․ Գևորգ Պետրոսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Ստորությունը սահման չունի…

Ուրեմն ինչ-որ անառակներ շրջանառում են լուրեր, թե իբր ես ուսանողուհու եմ հարվածել, ում տարել են հիվանդանոց:

Արա, էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, ա՜յ տխմարներ…

Ես մի տարուց ավելի ա, համալսարան չեմ մտել…

Կամ ես ինչի՞ պետք ա ուսանողուհի ծեծեմ…

Ես որ մի աղջկան հարվածեմ, նա մի քանի ամիս խելքի չի գա:

Բա, եթե ըտենց ա, ո՞վ ա էդ աղջիկը, ուր ա, ինչի չի բողոքել, կամ ինչի՞ հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ չի եղել, այ դեբիլներ:

Փաստորեն, ճիշտ են ասում, որ ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»…

Այ ոչնչություններ, ուրիշ բան մտածեք, էս էլ չանցավ…

Լրիվ բռնապետության մեջ ենք…

Ուղղակի ծիծաղելի ա էս ամենը…

Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը…»։

Կիսվել նյութով