Ազատ խոսքՄամուլ

Ուր՞ են մեր ՀՀ գիտնականները, ովքեր կարծիք են հայտնոմ վիրուսի մասին․ Հրանտ Վարդանյան

Ուր՞ են մեր ՀՀ գիտնականները, ովքեր կարծիք են հայտնոմ վիրուսի մասին․ Հրանտ Վարդանյան

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՈՒՐ՞ ԵՆ ՀՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ

Բժշկությունը բազմակողմանի գիտություն է՝ ուր՞ են մեր ՀՀ գիտնականները, ովքեր կարծիք են հայտնոմ վիրուսի մասին, դիմակ կրել-չկրելու մասին: Բավականին երկար ժամանակ է անցել, որ այս չարիքը տարածվում է, օրեց-օր մենք միայն թվեր ենք լսում, իսկ մեր գիտնականները լուռ են, կամ չկան, չկա ՀՀ բժշկական խորհուրդը (կոնսիլիումը):

Նախարարը ընդամենը ադմինստրատիվ ծառայող է, որի մտքերն ու կարծիքը մեղմ ասած այդքան էլ վստահություն չի առաջացնում մարդկանց մոտ, նրա (գարդասիլ) պատվաստանյութի ջատագով լինելը ըստ միջազգային արձագանքների նույնպես անվստահելի է:

Ինտերնետային միջազգային գիտական կարծիքը այնքան բազմազան է, որ մարդիկ խուճապի մեջ են ընկնում եթե սեփական գիտնականների կարծքը չի լսվում:

ՀՀ գիտական հասարակությունը լռում է, իսկ արենայում միանշանակ կոկոզ նախարարն է, ով սորտավորումից խոսելով՝առնվազն տհաճություն է առաջացնում հասարակության անպատրաստ մարդկանց շրջանում:

Ասեմ, որ բժշկությունը մարդասրություն է, բժիշկները նվիրյալներ են և Հիպոկրատի երդում են տալիս:

ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ

Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով՝ նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս։

Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողներիս հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրները, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի։

Իմ բոլոր գիտելքիները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները
երդվում եմ հաղորդել իմ որդիներին, իմ ուսուցչի որդիներին, աշակերտներիս ու նրանցից բացի ոչ ոքի։

Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց։

Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին։ Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց։

Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ։

Երդվում եմ երբեք չկատարել կտրվածքներ քարային հիվանդությամբ տառապող մարդկանց, այն թողնելով այդ գործով զբաղվող մարդկանց։

Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերից կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ թե ստրուկ, և այլ արատներից։

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, որ չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լռության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք։

Եթե այս երդումը ես բարեխղճորեմ կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից։ Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը»։

Կիսվել էջում