Աշխարհ

Ուղղաթիռ է կործանվել, կա չորս զոհ

Ուղղաթիռ է կործանվել, կա չորս զոհ

Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռը կործանվել է Հավայան կղզիների Կաուայի կղզում՝ ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ։

Ըստ հաղորդման, Croman Corporation ընկերությունից վարձակալած Sikorsky S61-N ուղղաթիռը ընկել է կղզու հարավային հատվածում առավոտյան ժամը 10։00-ի մոտակայքում։

Ուղղաթիռի կործանման պատճառների մասին այլ տեղեկություններ չեն հրապարակվել։ Դեպքի առնչրությամբ հետաքննություն է սկսել ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։

Կիսվել էջում