Աշխարհ

Ուկրաինայի պատգամավորին մահացած են գտել․ նա Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակն էր

Ուկրաինայի պատգամավորին մահացած են գտել․ նա Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակն էր

Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն է ստացել, որ մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում մահացած հայտնաբերել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովին, գրում են միջազգային լրատվականները:

«Կանխապես իրավապահ մարմինները որոշել են, որ տղամարդը ճանապարհին իրեն վատ է զգացել տաքսիում, նրան շտապ օգնության բժիշկները փորձել են հոսպիտալացնել, բայց արձանագրել են մահ:

anton polyakov deputat

Այժմ ոստիկանները դեպքի վայրում անցկացնում են անհրաժեշտ նախնական հետաքննչական գործողությունները ժողովրդական պատգամավորի մահվան հանգամանքները պարզելու համար: Նրա մարմինն ուղարկվելու է դատաբժշկական փորձաքննության, ինչը պետք Է պարզի մահվան պատճառը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Անտոն Պոլյակովը ձեռնարկատեր Է՝ Չեռնիգովից: Գերագույն ռադա էր անցել «Ժողովրդի սպասավոր» կուսակցության ցուցակով, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը:

Հիշեցնենք, որ վերջինս  Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակն է եղել։

Կիսվել էջում