Աշխարհ

Ուկրաինական ստորաբաժանումները ռուսական մի խումբ տանկեր են ոչնչացրել (Տեսանյութ)

Ուկրաինական ստորաբաժանումները ռուսական մի խումբ տանկեր են ոչնչացրել (Տեսանյութ)

Ուկրաինայի զինված ուժերը այսօր տեսանյութ են հրապարակել, հայտնելով, որ այն ցուցադրում է ուկրաինական ուժերի կողմից ռուսական տանկերի ոչնչացումը։ Տեսանյութում պայթեցվում են մի վայրում կուտակված տանկերի խումբը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ուկրաինական հրետանու և դեսանտա-գրոհային ուժերի ինժեներական ստորաբաժանումների համատեղ գործողության արդյունքում ռուսական ինը տանկ է ոչնչացվել։

tanker paytecnel

Նշենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։

Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Նշենք նաև, որ այսօր Ուկրաինայում պատերազմի 137-րդ օրն է։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում