Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում. վիրավոր օտարերկրացուն տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել պարեկները, ապա տեղափոխել են հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Երևանում. վիրավոր օտարերկրացուն տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել պարեկները, ապա տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Հյուսիսային պողոտայում ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արփինե Հովհաննիսյանին ու Արամ Գևորգյանին մոտեցել են մի քանի քաղաքացի և հայտնել, որ պողոտայում վիրավոր քաղաքացի կա:

Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, վիրակապել են վնասված դաստակը, ապ ահազանգել շտապօգնություն:

viravor

Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթպահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի է:

Կիսվել էջում