ԱշխարհՏեսանյութ

Ուժգին պայթյուն Բաքվի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ (Տեսանյութ)

Ուժգին պայթյուն Բաքվի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ (Տեսանյութ)

Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։

Պայթյունի հետևանքով տուժել են հարակից շինությունները, բակում կայանած մեքենաները:

baku paytyun

Ապրիլի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Բաքվի Սաբաիլ թաղամասի Թարլան Ալիյարբեկով փողոցի գիշերային ակումբում։

baku ujgin paytyun

Նախնական վարկածով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել։ Ակումբը բացվել է երկու շաբաթ առաջ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում