ՄամուլՏեսանյութ

Ուզեցին ներս գալ, ասացի`ոչ, դուռը փակեցի, հետո ինքնագլուխ եկան. շուռնուխցին՝ Փաշինյանի այցի մասին (Տեսանյութ)

Ուզեցին ներս գալ, ասացի`ոչ, դուռը փակեցի, հետո ինքնագլուխ եկան. շուռնուխցին՝ Փաշինյանի այցի մասին (Տեսանյութ)

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում այցելել են մի շարք բնակիչների տներ:

Այդ բնակիչներից մեկն, այսօր Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել դեպքից և պատմել, թե ինչպես է իշխանությունը մտել իրենց տուն. «Հարցրին՝ կարա՞նք ներս գանք, ասացի՝ ոչ: Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում:

Դուռը փակեցի, ներս մտա, տենամ էլի դուռը թակում են: Ես իրանց ասել էի՝ չեմ ընդունում, չեմ կարող ընդունել, դուռը փակեցի, եկա ներս, ասեցի՝ կգնան, երևի: Մեկ էլ տենամ, դուռը էլի ծեծում են:

Հելա, տեսա էլի իրանք են՝ իրենց կուսակցությունով, ներխուժեցին տուն: Եկան ներս, նայեցին-նայեցին տանը, ասեցի՝ կներեք, հողամասից ենք եկել, մի քիչ հաց կերանք, տները թափթփված է մնացել:

varchapet

Նայեց-նայեց, ասեց՝ էս կարգավիճակով ո՞նց եք էստեղ մնում: Ասեցի՝ դե մեր պայմաններն էլ էսի ա: Հարցին՝ բա խի՞ չեք աշխատում, ասեցի՝ ես երեխու դաստիարակությամբ եմ զբաղված: Դրանից հետո թողին, գնացին: Մեկ էլ տենամ ցեպիտ արած իրանց անվտանգությունով էս կողմից եկան, էն կողմով թողին, գնացին»,- պատմում է շուռնուխցի կինը:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով