Աշխարհ

Որ դեպքում Պուտինը կհամաձայնվի բանակցել Զելենսկու հետ․ հայտնի է նախապայմանը

Որ դեպքում Պուտինը կհամաձայնվի բանակցել Զելենսկու հետ․ հայտնի է նախապայմանը

Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական իշխանությունների հետ անվտանգության ոլորտին առնչվող հարցերի հետ կապված եւ այդ մասով որեւէ խոչընդոտ չկա։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա շեշտել է, որ այլ է հարցը, թե արդյոք Կիեւը պատրաստ է խոսել այդ մասին։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը ձեւակերպել է իր տեսլականն այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի Ռուսաստանն Ուկրաինայից, որպեսզի կարմիր գծեր հատող խնդիրները կարգավորվեն։

«Նա հստակ է սահմանել՝ չեզոք կարգավիճակը, հրաժարումը սպառազինություններ տեղակայելուց»,- ասել է Կրեմլի խոսնակը, հավելելով, թե արդյոք դրան պատրաստ է Ուկրաինայի ղեկավարությունը։

rus ukraina

Նա նաեւ ասել է, որ Պուտինի կողմից դրվել է հստակ խնդիր՝ ոչնչացնել Ուկրաինայի ռազմական պոտենցիալը, որը վերջին շրջանում չափազանց աճել էր, նաեւ օտարերկրյա պետությունների շնորհիվ։

Պեսկովը նաեւ ասել է, որ սխալ է համարել, որ Ռուսաստանը գրավում է Ուկրաինան։

Կիսվել նյութով