Շոու-բիզնես

Որքան փորով, փռչոտ տղամարդ կա, եթերում է․ Նաիրա Մովսիսյան

Որքան փորով, փռչոտ տղամարդ կա, եթերում է․ Նաիրա Մովսիսյան

Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական ժամանակ է, ինչ մասնագիտական գործունեություն չի ծավալում, այս շրջանում նա աշխատում է որպես դիմահարդար: Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան խոսել է սոցցանցերում ակտիվ լինելու պատճառի, ավելորդ քաշի համար եթերում չլինելու և իր հասցեին քննադատությունների մասին:

Նաիրայի խոսքով՝ վերջին շրջանում սկսել է ակտիվ լինել սոցցանցերում, ինչը  պայմանավորված է իր գործունեության տեսակով:

«Հասկացել եմ, որ հետևորդների քանակով է որոշվում՝ լավագույն դերասանուհի կամ դիմահարդար լինելը: Կարող ես անտաղանդ լինել, բայց եթե շատ հետևորդներ ունես, ուրեմն՝ լավն ես, կարևորը քանակն է, կապ չունի՝ ինչ ազգության են այդ հետևորդները:

Բազմիցս ասել եմ, որ 100-200 դոլարի դիմաց կարող եմ շատ հեշտությամբ հետևորդներ հավաքել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա, կեղծ էջերը չեն հետևելու քո գործունեությանը:

Նաիրա Մովսիսյան

Որոշեցի ես էլ ակտիվ լինել։ Չնայած իմ հաճախորդները չեն նայում, թե որքան հետևորդ ունեմ՝ պետք է նաև սոցցանցերի էջերը զարգացնել: Այսօր շատ ռեժիսորներ դերասանուհիներին ընտրում են՝ ըստ հետևորդների քանակի, շատ բան առաջվանը չէ:

Չեմ ասում, որ պետք է առաջվանը հետ բերել, բայց չպետք է մոռանալ 4 տարի համալսարանում սովորած մարդկանց: Ի՞նչ անեն այդ մարդիկ, պետք է նստեն ժամերով սոցցանցերի զարգացման վրա աշխատեն, իրենց բալիկի՞ց կտրեն այդ ժամանակը, ինչպես ես»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ դրանից բացի այլ հանգամանք էլ կա, որի պատճառով ինքը եթերում չէ՝ ավելորդ քաշը: «Նախորդ տարի առաջարկներ ունեցա, մերժեցի, որովհետև ժամանակի սղության խնդիր ունեի, այլևս առաջարկներ չեղան:

Ինձ այնքան են գրում, թե ուր եմ, ինչու էկրաններին չեմ: Հասկանում եմ՝ գուցե շատերին իմ քաշն է խանգարում, հաճախ քաշիս համար չեն հրավիրել նկարահանման:

movsisyan naira

Ցույց տվեք հեռուստասերիալներում նկարահանվող գոնե 2-3 հոգի, որոնք նիհար չեն: Չկան այդպիսինները, գեր մարդիկ նկարահանվում են միայն կոմեդիա ժանրում: Դերասանուհիները, նրանց մայրիկները, տղամարդկանց սիրուհիները նիհար են: Դերասանուհիներ կան, ովքեր հիվանդության պատճառով գեր են, բայց հրաշալի են խաղում, ի՞նչ անեն նրանք:

Ինչո՞ւ տղամարդկանց չեն ասում, որ նիհարեն: Որքան փորով, փռչոտ տղամարդ կա, եթերում է: Լավ է, գոնե դասականներն այնպիսի կերպարներ են հորինել, որոնք գեր են, ռեժիսորներն էլ պիեսները չեն փոփոխում:

Ի՞նչ անեն գեր, կարճահասակ դերասանուհիները, որոնք հիմա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կամ ցանկացած այլ համալսարանում են սովորում: Մի փոքր թմբլիկին չի՞ կարելի սիրահարվել, բոլորը պետք է նիհա՞ր լինեն»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով