Աշխարհ

Որքան գումար կհատկացնի Ադրբեջանը՝ իր ռազմական ծախսերի համար

Որքան գումար կհատկացնի Ադրբեջանը՝ իր ռազմական ծախսերի համար

Ադրբեջանը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսել է ընդհանուր ծախսերի 15,5 տոկոսը հատկացնել ռազմական ծախսերի համար։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը։ Ըստ հրապարակված նախնական փաստաթղթի օրինակի, 2022 թվականի համար Ադրբեջանի ռազմական ծախսերը, որոնք պաշտոնապես կոչվում են պաշտպանական եւ անվտանգության համար արված ծախսեր, կազմում է 4 միլիարդ, 499 միլիոն 238,9 հազար մանաթ, որն ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլար է։

adrbejan

Հաջորդ տարվա համար նախատեսվում է Ադրբեջանի ընդհանուր բյուջետային ծախսերը հասցնել 28 միլիարդ 974 միլիոն մանաթի։

Կիսվել էջում