Շոու-բիզնեսՏեսանյութ

Ինչպես գերմանուհի Յուլյա Ֆինկը հայտնվեց Լոռու մարզում․ դերասանուհին 13 տարեկանում է իմացել, որ հայրը խորթ է (Տեսանյութ)

Ինչպես գերմանուհի Յուլյա Ֆինկը հայտնվեց Լոռու մարզում․ դերասանուհին 13 տարեկանում է իմացել, որ հայրը խորթ է (Տեսանյութ)

Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Յուլյա Ֆինկն օրերս հյուրընկալվել է Tert.am Life-ի LIFEROOM նախագծին, որի ժամանակ պատմել է, թե ինչպես է հայտնվել Հայաստանում։ Յուլյան ազգությամբ գերմանուհի է։ Մինչև 12 տարեկան նա վստահ է եղել, որ իր հայրը հայ է, սակայն դեռահասության շրջանում պատահաբար գտել է իր ծննդականն ու բացահայտել, որ հայրը խորթ է։

Նրա ընտանիքն ապրել է Ղազախստանում, որտեղ էլ Յուլյայի մայրն ամուսնացել է հայ զինվորականի հետ և տեղափոխվել Լոռու մարզ։ Յուլյան պատմում է, որ իրեն ընդունել են հարազատ երեխայի պես, և ինքը կասկած անգամ չի ունեցել, որ արյունակցական կապ չունի այդ ընտանիքի հետ։

Յուլյա Ֆինկ

Ավելի ուշ Յուլյայի մայրն ու երկրորդ հայրը բաժանվել են, ինչն իր հետքն է թողել այն ժամանակ դեռատի աղջկա վրա։

Իր հարազատ հորը դերասանուհին նույնիսկ նկարով չի տեսել։ Երբեմն, մտածում է նրան գտնելու մասին, սակայն դեռ քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Դերասանուհու հետ զրուցել ենք նրա ապրումների և իրեն հայ համարելու մասին։

Մանրամասները՝ Tert.am Life-ի տեսանյութում

Կիսվել նյութով