Շոու-բիզնես

Որքան արժե Ալլա Պուգաչովայի՝ իր թոռանը նվիրած առանձնատունը

Անշարժ գույքի վաճառքի մասնագետ Յուլյա Յուսովայի խոսքով՝ այն քառահարկ առանձնատունը, որը ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան տարիներ առաջ նվիրել է իր թոռանը՝ Նիկիտա Պրեսնյակովին, ներկայում գնահատվում է շուրջ 90-120 միլիոն ռուբլի։

Առանձնատունը գտնվում է Մալիե Բերեժկի էլիտար քոթեջային ավանում՝ Իստրինսկի ջրամբարի գեղատեսիլ ափին։

pugachova tun

Ալլա Պուգաչովան այն ձեռք էր բերել դեռեւս 1990-ականներին եւ երկար ժամանակ այն անվանել էր իր «ամառանոցը»։

Շքեղ առանձնատան հիմնական շինության մակերեսը կազմում է 760 քառակուսի մետր։

Տանը նախատեսված են բազմաթիվ հարմարություններ՝ սեփական կինոսրահ, բիլյարդի սրահ, լողավազան եւ հանգստի համար նախատեսված այլ տարածքներ։

Տարածքում առկա է նաեւ առանձին տնակ՝ սպասարկող անձնակազմի համար, ինչպես նաեւ ավտոտնակ։

Գույքը պաշտոնապես գրանցված է Ալլա Պուգաչովայի թոռան՝ Նիկիտա Պրեսնյակովի անունով։ Սկզբնական շրջանում Պրեսնյակովը փորձել է առանձնատունը վաճառել 152 միլիոն ռուբլով, սակայն գնորդների բացակայության պատճառով հետագայում մի քանի անգամ իջեցրել է գինը։

Այժմ առանձնատան վաճառքի արժեքը հասել է մոտ 110 միլիոն ռուբլու

Կիսվեք ձեր էջում