Ժամանց

«Որոշ երազանքներ զոհեցի հանուն ընտանիքիս բարեկեցության, սակայն երբեք չեմ զղջում»․ Նունե Սարգսյանի անկեղծ խոստովանությունը

«Որոշ երազանքներ զոհեցի հանուն ընտանիքիս բարեկեցության, սակայն երբեք չեմ զղջում»․ Նունե Սարգսյանի անկեղծ խոստովանությունը։

Wnews-ը գրում է․ Նախագահ Արմեն Սարգսյան ու Նունե Սարգսյանը ծանոթացել են դեռ պատանեկության տարիներին։ Ինչպես նախագահի  տիկինն է ասում, Արմեն Սարգսյանն իր առաջին ու միակն սերն է։  

Նունե Սարգսյանը խոստովանել է, որ ամեն ինչով նպաստել է ամուսնու կարիերային, եւ լիուլի ըմբոշխնում է ընտանեկան կյանքը, զգում, որ իր ամեն զոհողություն լիովին արդարացված է:

Նունե Սարգսյան

«Կարծում եմ՝ իմ որոշ երազանքներ զոհեցի հանուն ընտանիքիս բարեկեցության: Սակայն երբեք չեմ զղջում դրա համար: Երկու գեղեցիկ որդի ունեմ, որոնք խելացի են եւ հեռատես:

Եթե կյանքում ունեցել եմ հիասթափություններ, ապա աշխատել եմ ի ցույց չդնել դրանք: Շատ դժվար է փոխհարաբերություններում գտնել ճիշտ բալանս: Արմենն ուժեղ է, ես էլ եմ ուժեղ:

Հնարավոր էր՝ բախում տեղի ունենար, բայց ես թույլ տվեցի նրան լինել մեր առաջնորդը, եւ նա գնահատում է դա: Նա միշտ ասում է, որ առանց ինձ ոչնչի չէր հասնի»,- ասում է Ն.Սարգսյանը:

Արմեն Սարգսյան

Նա  խոստովանել է, որ հենց ամուսինն է իրեն  համոզել հեքիաթներ գրել։

Ավելի քան 30 տարվա ամուսիններն իսկապես ներդաշնակ զույգ են։

«Նա իմ առաջին ու միակ սերն է։ Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես լավագույն դերասանուհին։

լուսանկարները՝ շաբաթօրյակից

Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր դեռ այն ժամանակ, ինձ հասնում էր ներկայացման հիմնական հատվածները։

Սրա պատճառով տղաները վազում էին իմ ետևից, սակայն ես միշտ ասում էի «ոչ»։ Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,-պատմում  է Արմեն Սարգսյանի կինը` Նունե Սարգսյանը։

Աղբյուր՝ Wnews.am

Կիսվել նյութով