Մամուլ

Ով կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Ով կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Armlur.am-ը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նախկին պատգամավոր, նույն գործով անցնոց Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում եւ դատական համակարգում ուրախ են, որ այս գործերի քննությունը հենց նրան է մակագրվել, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել իր հանգիստ բնավորությամբ:

Պապոյանը որպես դատավոր իր գործունեությունը սկսել է 2011 թվականից: Նա մինչև 2014թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում