ՄամուլՏեսանյութ

Ով է թաղային հեղինակություն Էդուարդ Տոնոյանը և ինչ է կատարվում Նորագյուղի գաղտնի «բեսեդկայում» (Տեսանյութ)

Ով է թաղային հեղինակություն Էդուարդ Տոնոյանը և ինչ է կատարվում Նորագյուղի գաղտնի «բեսեդկայում» (Տեսանյութ)

Ինչ է կատարվում Նորագյուղի 9/56 եւ 9/57 ընտրատեղամասի տարածքի «բեսեդկայում». ArmLur.am-ը դեպքի վայրում է եւ անձամբ է զրուցել հեղինակություն Էդուարդ Տոնոյանի հետ, որը, ըստ դիտորդների, ուղղորդում է քաղաքացիներին ընտրել ՔՊ-ին ։

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում արձանագրել է 48 խախտում: «9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:

Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը:

Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է:

Նշենք, որ մեր նկարահանումից հետո Էդուարդ Տոնոյանը լքեց տաղավարը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում