Աշխարհ

«Ովքեր մեզ մեղադրում են ցեղասպանության մեջ, թող նայեն իրենց արյունոտ անցյալին»․ Թուրքիայի նախագահի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այդ մասին Քալընը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

Հատկանշական է, որ նախագահի խոսնակը գրառման մեջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի  փոխարեն նախընտրել է կիրառել «հայկական բանաձև» եզրույթը: 

Քալընը մասնավորապես գրել է.

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած հայկական բանաձևն ամոթալի օրինակներից մեկն է, թե ինչպես են պատմությունը գործիք դարձնում քաղաքականության համար: Նրանք, ովքեր Թուրքիային մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ, նախևառաջ թող նայեն իրենց պատմությանը, «ASALA» և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ահաբեկչական կազմակերպությունների արյունոտ անցյալին, որոնց աջակցում են»:

Աղբյուր՝ ermenihaber.am

Կիսվել նյութով