Մամուլ

Ովքեր էին Գյումրի-Երևան թատրոնի կազմակերպիչները

Ովքեր էին Գյումրի-Երևան թատրոնի կազմակերպիչները

Hraparak.am-ը գրում է․ Գյումրի-Երեւան ճանապարհին կրկին վարչապետին ողջունելու-աջակցելու տեսարաններ էին բեմականացվել։ Նման տեսարաններ բեմականացնում էին նաեւ նախկինները՝ հայտնի «չեբուրաշկա» ուսուցչուհու ելույթը՝ ՀՀԿ-ին ու իշխանություններին սատարող, 2017-ի նախընտրական փուլում էր, որից մեկ տարի անց Հանրապետականներին ամենաշատն այդ նույն ուսուցչուհիներն էին մերժում ու անիծում։

Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք եւ կսատարեն, եւ կաջակցեն, եւ կքծնեն։ Եւ ամենակարեւորը՝ նման տեսարաններ կբեմականացնեն ու կկազմակերպեն։

pashinyan gyumri

Պատերազմից հետո Սիսիան մեկնած Նիկոլ Փաշինյանին դիմավորողների ակցիան, պարզվեց, կազմակերպել է «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որի հորաքույրն էր Նիկոլ Փաշինյանին «փրկիչ» անվանում։

Իսկ այսօր Գյումրիից Երեւան ճանապարհին Փաշինյանի ավտոշարասյունը կանգնեցող-ողջունողներին, հատկապես Թալինի հատվածում, կազմակերպել է «Հանրապետություն» կուսակցության անդամ աշնակցի Ժորա Սափեյանը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում