Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. անասնագոմում հայտնաբերվել է Վրաստանի 37–ամյա քաղաքացու կախված դին

Արտակարգ դեպք Երևանում. անասնագոմում հայտնաբերվել է Վրաստանի 37–ամյա քաղաքացու կախված դին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանություն հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին՝ առավոտյան ժամը 06:15-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահագանգ է ստացվել, որ Մարտիրոսյան փողոցի  թիվ 1 հասցեում գտնվող անասնագոմում գերանից պարանով կախված դի կա:

կախվել

Նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասատրյանի գլխավորությամբ: Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Սուխոռուկովի դին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել նաև, որ նրան կախված վիճակում հայտնաբերել է Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Ս. Շ.-ն, ով էլ ահազանգել է ոստիկանություն:

Կիսվել նյութով