Մամուլ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 51-ամյա տղամարդուն ծեծելու և սպանության սպառնալիք տալու փաստով. կասկածյալը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 51-ամյա տղամարդուն ծեծելու և սպանության սպառնալիք տալու փաստով. կասկածյալը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածք, սպանության սպառնալիք, ազատությունից ապօրինի զրկելու փաստով։

Երեկ՝ հուլիսի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Օնիկ Կարապետյանը և հայտնել, որ 1 օր առաջ Երևանի Զավարյան փողոցի գրասենյակներից մեկում վիճաբանության ժամանակ Ռուբեն Սուքիասյանը և վերջինիս ծանոթ՝ ոմն Արտաշը ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Օ. Կարապետյանը հայտնել է նաև, որ Ռ. Սուքիասյանը ծեծելուց հետո սպանության սպառնալիքներ է հնչեցրել իր և իր ընտանիքի անդամների հասցեին ու 30 րոպե արգելել է իրեն դուրս գալ գրասենյակից՝ այդկերպ իրեն ապօրինի զրկելով ազատությունից։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սուքիասյանը գործարար, ժողովրդին հայտնի «Գրզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Shamshyan.com-ը փորձում է պարզել՝ էրեբունու ոստիկաններ հայտնաբե՞րել են Օ. Կարապետյանի մատնանշան անձանց, ինչպես նաև՝ իրակա՞ն են վերջինիս հայտնած տեղեկությունները՝ իրեն մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ազատությունից զրկելու և սպանության սպառնալիք տալու մասին։

Կիսվել նյութով