Աշխարհ

Ոստիկանը 8 րոպե ծունկը դրել է պարանոցի վրա, սպանելով սևականին․ Լոս Անջելեսում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել (Տեսանյութ)

Ոստիկանը 8 րոպե ծունկը դրել է պարանոցի վրա, սպանելով սևականին․ Լոս Անջելեսում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել

Դերեկ Չավինը ավելի քան 8 րոպե ծունկը դրել էր Ջորջ Ֆլոյդի պարանոցի վրա։ Արդյունքում Ֆլոյդը խեղդամահ էր եղել, բայց ոստիկանը շարունակել էր ծունկը պահել պարանոցի վրա։ Սևական «հանցագործին» բռնել էին կեղծ $20 անոց թղթադրամով առևտուր անելու ժամանակ։

44-ամյա ոստիկանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ։ Ոստիկանին ազատել են աշխատանքից և կալանավորել։

Ֆլոյդի ընտանիքը և նրանց փաստաբան Բենջամին Քրումբը անհանգստացած են, որ Շովինը չի մեղադրվել ավելի լուրջ հանցագործության համար և կոչ են անում իշխանություններին վերանայել մեղադրանքը:

Լոս Անջելեսում մարդիկ բողոքի ցույցեր են անում, ջարդուփշուր անում ամեն ինչ։ Փողոցներում հազարով քաղաքացիներ արդարություն եմ պահանջում։

Կիսվել էջում