Մամուլ

Ողբերգական պայթյուն Գյումրիում․ կա զոհ

Այսօր՝ հունիսի 28-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Նշված սեփական տանը քրեական ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նռնակը պայթեցնելու միջոցով վերջ է տվել իր կյանքին։

paytyun 1
paytyun 1 1
paytyun 2
Կիսվեք ձեր էջում