Մամուլ

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիի տներից մեկում հայտնաբերել են մոր և որդու դիերը

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիի տներից մեկում հայտնաբերել են մոր և որդու դիերը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերաատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի:

gyumri tun diak

Ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի  գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում  պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն քննիչները:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

gyumri dier

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են, մորը հայտնաբերել են միջանցքում, իսկ որդուն՝ ննջասենյակում:

Կիսվել նյութով