Մամուլ

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են BMW X5-ն ու Nissan-ը. կա 1 զոհ. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են BMW X5-ն ու Nissan-ը. կա 1 զոհ. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 21:05-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ Ելփին գյուղի  վարչական տարածքում, բախվել են BMW X5  և Nissan մակնիշի ավտոմեքենանեը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մազային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Մինչ վթարի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կիսվել էջում