Մամուլ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Ford Transit-ը բախվել է կայանված GAZ 52-ին. վարորդները մահացել են

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Ford Transit-ը բախվել է կայանված GAZ 52-ին. վարորդները մահացել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 04։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վաչիկ Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 191․2 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի աջ մասում՝ Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Անդրանիկ Վարդանյանի կողմից կայանած GAZ 52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Ա․ վարդանյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Ողբերգական ավտովթար

Իսկ Ford-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ «Սիսիան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում