Մամուլ

Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Գառնիկ Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ  գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի  և օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Կիսվել էջում