Մամուլ

Ողբերգական ավտովթար. Գոշ գյուղի նախկին գյուղապետի տղան, ՈՒԱԶ-ով բախվել է ծառին․ դին դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար. Գոշ գյուղի նախկին գյուղապետի տղան, ՈՒԱԶ-ով բախվել է ծառին․ դին դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան խոշորացված համայնքի Գեղատափ բնակավայրի տարածքում՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառում, և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։

Պարզվել է, որ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան անտառամիջյան ճանապահի երթևեկելի գոտուց դուրս է եկել և մոտ 120 մետր գլորվել ու կողաշրջված վիճակում բախվել հաստաբուն ծառին։

Վթարի հետևանքով փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լ. Հովակիմյանին, ում այնուհետև իրենց ավտոմեքենայով դժվարանցանելի ճանապարհով մոտ 12 կմ տեղափոխել են ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

shtap ognutyun diak

Այնուհետև ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի՝ Տավուշի մարզի բնակիչ, 32-ամյա Ս. Վերանյանի դին։ Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դին պատգարակով տեղափոխել են ավտոմեքենան, որն էլ այն դարձյալ ոմտ 12 կմ տեղափոխելով մոտեցրել է «Դիլիջան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ մահացածը Գոշ գյուղի նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանի որդին է, և հայրն ու որդին ոչ միայն գյուղում, այլև Տավուշի մարզում վայելում էին ժողովրդի սերն ու համակրանքը, հայրն էլ միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահով ընտանիքներին։

Ֆոտոլրագրոը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանները վթարի վայրում՝ դիակից քիչ հեռու, հայտնաբերել են որսորդական հրացան։  Ճանապարհը մոտ 14 կմ վտանգավոր էր, քանի որ անտառային հատված էր ու միայն ամենագնացով էր հնարավոր մոտենալ վթարի վայրին։

Կիսվել նյութով