Մամուլ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan Tida-ն ու VAZ 21015-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan Tida-ն ու VAZ 21015-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են NIssan Tida և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։  3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկները, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

bazmaberd gyux avtovtar

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառաության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, քանի որ վթարի արդյունքում ճանապարհը դարձել է երթևեկելու համար միակողմանի։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարոդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում