Ազատ խոսքՄամուլ

Ո՞վ է այն մարդը, որը Փաշինյանի մասին կեղծ լուրեր է տարածում․ Ալեն Սիմոնյանը՝ մանրամասներ է ներկայացնում

Ո՞վ է այն մարդը, որը Փաշինյանի մասին կեղծ լուրեր է տարածում․ Ալեն Սիմոնյանը՝ մանրամասներ է ներկայացնում

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Ֆեյսբուքում Արմեն Պետրոսյան անունով օգտատերը, ով քաղաքում հայտնի է Պնդուկ մականունով, ֆեյսբուքյան իր էջում փորձում է ինքն իրեն հայտնի դարձնել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Ցյուրիխում ինչ-որ հյուրանոցի բաժնեմաս է ձեռք բերել, իսկ Կանադայում` առանձնատուն։

Վերջինիս անհեթեթ գրվածքին անդրադառնալու կարիք անգամ չեմ տեսնում։ Բայց ավելի ուշագրավ է, թե ով է Պնդուկը։ Վերջինս Միքայել Մինասյանի շրջապատի ստորին էշելոնի ներկայացուցիչներից է, տարբեր ընկերություններում բաժնետեր է (իհարկե ձևական) կամ տնօրեն, օրինակ՝ «Ջազզվեում»։

Մինասյանին առնչվող քրեական գործերով, ըստ օդում կախված լուրերի, անցնում է նաև Պետրոսյանը, և հեռու չէ այն օրը, երբ հայ հանրությունը մանրամասն կիմանա, թե ով, որտեղ, ում հետ, ինչքան բաժնեմաս է ձեռք բերել, նաև ինչ փողով ու ինչ ճանապարհներով։

Միքայել Մինասյանին կոչ եմ անում դադարեցնել օգտագործել պարոն Պետրոսյանին, նրան պահել ռեզերվային ուժերում և դեռևս չօգտագործել՝ մանավանդ, որ Միքայել Մինասյանին քաջ հատնի են Պետրոսյանի կարողությունները։

Իսկ Արմեն Պետրոսյանին առնչվող մի քանի լուրեր դեռևս, կարծում եմ, առջևում են»:

Կիսվել էջում