ՄամուլՏեսանյութ

«Ո՞նց կարող է կինը ասի՝ որդի է կորցրել, չունենալով որդի, անկյուն սարքի որդու նկարով, որ բնակարան ստանա, ու ինքն էլ հայ լինի, ես էլ». Շուշան Պետրոսյան

«Ո՞նց կարող է կինը ասի՝ որդի է կորցրել, չունենալով որդի, անկյուն սարքի որդու նկարով, որ բնակարան ստանա, ու ինքն էլ հայ լինի, ես էլ». Շուշան Պետրոսյան

«Պետք է շատ գնալ Արցախ, էնքան հեշտ ա Ֆեյսբուքում սիրել հայրենիքը, Արցախը պաշտել… բա ինչի՞ չեք գնում:

Ես 88-ի սերունդն եմ, որ մեր Անկախության ու Արցախի գաղափարով դուրս եկանք հրապարակ, մեծացանք, հասունացանք, ու մեզ համար գերագույն արժեքը դարձավ ու մնաց հայրենիքը»,- 44-օրյա պատերազմի տարելիցին, «Օրագիր» հաղորդման եթերում ասել է երգչուհի, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով վերջերս է վերադարձել Արցախից:

«Ո՞նց եմ հա՛մ ես հայ, հա՛մ դրանք, ո՞նց կարող է Եռաբլուրում պառկած տղերքն էլ հայ լինեն ու պատվերով տեսարաններ սարքողները: Ո՞նց կարող է կինը ստի, ասի՝ որդի է կորցրել, չունենալով որդի, անկյուն սարքած լինի որդու նկարով, որ բնակարան ստանա, ու ինքն էլ հայ լինի, ես էլ»,- հավելել է Շուշան Պետրոսյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում